Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.03.25 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ։
 
🌸Սիրելի՛ կանայք և աղջիկներ,սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ🌸
Մարտի 8-ը գեղեցկության, հիացմունքի ու մեծարանքի օր է։ Մենք հպարտանում ենք Ձեզնով, քանի որ Դուք եք, որ պարգևում եք մեզ սիրո քաղցրություն, երեխայի բերկրանք ու մայրական հոգատարություն։ Ձեր անսահման սիրո, նվիրվածության և խորիմաստության շնորհիվ է, որ ամուր է հայ ընտանիքը:
Սիրելի՛ կանայք, մաղթում են ձեզ ուժ ու եռանդ՝ սերունդների կրթության և ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում։ Միշտ լինեք արևոտ, ժպտերես և բարձր պահեք հայուհուն բնորոշ վեհ արժեքները, որով մշտապես առանձնանում և առանձնահատուկ եք դառնում։
Ամենաջերմ բարեմաղթանքներով՝ Նարեկ Հարությունյան
07.03.25 Շրջիկ գրասենյակի վերաբերյալ:
ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հենաշարժողական (բացառապես) խնդիրներ ունեցող քաղաքացիների համար շրջիկ գրասենյակի միջոցով մատուցում է ծառայություններ նույնականացման քարտ տրամադրելու ուղղությամբ։Ծառայությունների մատուցումն առավել արդյունավետ և քաղաքացիներին հասանելի դարձնելու, ինչպես նաև առաջիկա աշխատանքների երթուղին ծրագրելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել անձնագրային ծառայություններին հասանելիություն չունեցող կամ դժվար հասանելի բնակավայրերը, ինչպես նաև տրամադրել համայնքում բնակվող հենաշարժողական (բացառապես) խնդիրներ ունեցող քաղաքացիների տվյալները, ովքեր ցանկանում են դիմել նույնականացման քարտ ստանալու համար։Վերոնշյալ սոցիալական խմբում ընդգրկված Ծաղկաձոր ... Մանրամասն
28.02.25 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ:
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում:Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային ... Մանրամասն
26.02.25 Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը
📣Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։
Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։
⬇⬇ Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը
 
 
 
13.02.25 2025 թվականի ընթացքում Ծաղկաձոր քաղաքում կատարվելիք աշխատանքներ
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականին Ծաղկաձոր քաղաքում՝ սուբվենցիոն և համայնքային ծրագրերի շրջանակներում, կատարվելիք աշխատանքները:Սուբվենցիա՝ Ծաղկաձոր քաղաքում ժամանցային այգու կառուցում-446,225,930 ՀՀ դրամ, Ծաղկաձոր քաղաքի Կեչառեցի փողոցի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ-364,600,280 ՀՀ դրամ, Ծաղկաձոր քաղաքի Ե.Չարենցի, Ավ.Իսահակյան փողոցների ևԱվ.Իսահակյան փակուղու հիմնանորոգման և մայթերի բնական բազալտե քարով կառուցման աշխատանքներ 265,761,110 ՀՀ դրամ,Համայնքային բյուջե՝Ծաղկաձոր քաղաքի Օլիմպիական, Վ.Հարությունյան, Մ.Մկրտչյան և Ե.Չարենցի (Ծաղկունյաց հրապարակից մինչև Մ.Մկրտչյան փողոց հատված) մայթերի բնական բազալտե քարով կառուցման աշխատանքներ -206.109.418 ... Մանրամասն
12.02.25 Հանդիպում՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ:
📍Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՝ համայնքի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների, համայնքի ենթակառույցների ներկայացուցիչների և հանրային սննդի ցանցերի ներկայացուցիցիչների հետ։
✅Օրակարգում քննարկվեց ՝զբոսաշրջությանը վերաբերող հարցեր և ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլեր։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner