Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N4-Ն որոշման հավելված 2-ը՝
<<ԱԼՎԻՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ>>ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 15072022-07-0103) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց 3/1 հասցեում գտնվող, 0,3935 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,14 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց 3/4 , իսկ մնացած 0,2535 հա մակերեսով հողամասի հասցեն թողնել նույնը՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց 3/1 :