Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին թիվ 698-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով սեփականատեր Էլեն Արթուրի Պողոսյան-ի դիմումը և Արմեն Մելիքյան ԱՁ-ի կողմից տրված հողամասերի հատակագիծը`
1. Կատարել Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց,թիվ 32 հասցեում գտնվող Էլեն Արթուրի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, միավորման արդյունքում առաջացած 0.06111 հա մակերեսով, (07-005-0008-0214,0082 կադաստրային ծածկագրերով) հողամասի սահմանների և տեղադիրքի ուղղումը:
2. Քանի որ հողամասերի գծային չափերը նախկինում սխալ են պատկերվել, հիմք ընդունել և հաստատել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա Արմեն Մելիքյան ԱՁ-ի կողմից կազմված հատակագծերը:
3.Սույն որոշումը ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, իրավունքի պետական գրանցում կատարելու համար: