Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Սեյրան Հարությունի Հարությունյանի դիմումը`
1.Սեյրան Հարությունի Հարությունյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր , Կ․ Անդրեասի փողոց 6/1 հասցեում գտնվող, (վկայական համար 10072024-07-0078, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0970) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող տարածքների ,հանգստի համար նախատեսված 0,00096 հա մակերեսով հողամասը՝ 287 944 /երկու հարյուր ութսունյոթ հազար ինը հարյուր քառասունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին և իր կողմից կառուցված 2,75 ք.մ. արտաքին մակերեսով պարիսպը ՝ 79 349 / յոթանասունիննը հազար երեք հարյուր քառասունիննը/ Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:
2․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր , Կ․ Անդրեասի փողոց 6/1 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 ( երեսունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125006024 հաշվեհամարին :
3. Սեյրան Հարությունի Հարությունյանի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր: