Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 674
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2024 թվականի N 674

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին  թիվ 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1301-Ն որոշումամբ և հիմք ընդունելով  <<Գեոլենդ>>ՍՊ ընկերության կողմից տրված հողամասերի հատակագծերը`

1. Կատարել Ծաղկաձոր  համայնքի Մեղրաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում <<Թեժ Վոթերֆոլ>> ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 24/1 հասցեում գտնվող, 0․15 հա մակերեսով, 07-045-0549-0002-ից կադաստրային ծածկագրով հողամասի և դրա վրա կառուցված շինությունների, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 24/2 հասցեում գտնվող, 0․211 հա մակերեսով, 07-045-0549-0002-ից կադաստրային ծածկագրով, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 24/3 հասցեում գտնվող, 2․139 հա մակերեսով, 07-045-0549-0002-ից կադաստրային ծածկագրով հողամասերի սահմանների և երկրաչափական պատկերների ուղղումը:

2. Քանի որ հողամասերի գծային չափերը նախկինում սխալ են պատկերվել,  հիմք ընդունել և հաստատել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա <<Գեոլենդ>>ՍՊ ընկերության կողմից կազմված հատակագծերը:

3․ Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 24/1 հասցեում գտնվող, 0․15 հա մակերեսով, 07-045-0549-0002-ից կադաստրային ծածկագրով, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 24/2 հասցեում գտնվող, 0․211 հա մակերեսով, 07-045-0549-0002-ից կադաստրային ծածկագրով և մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 24/3 հասցեում գտնվող, 2․139 հա մակերեսով, 07-045-0549-0002-ից կադաստրային ծածկագրով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները գյուղատնտեսական այլ հողերից փոխել և Մեղրաձոր գյուղական բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում պատկերել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, էներգետիկայի հողեր։

3.Սույն որոշումը ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, իրավունքի պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner