Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 60
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2023 թվականի N 60

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ԹԻՎ 207 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 207 որոշման, հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված  2։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
3․ Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ 


Կողմ -11

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner