Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 619
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2024 թվականի N 619

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով Արտակ Շահենի Պետրոսյանի 2024 թվականի հունիսի 13-ի դիմումը՝

1. Կատարել ուղղում Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2021 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 16 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<կցաշարային բնակելի տների, օժանդակ շինությունների, զրուցարանի և քարե պարսպի կառուցում>> բառակապակցությամբ:

2. Կատարել ուղղում Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 35 շինարարության թույլտվությունում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<կցաշարային բնակելի տների, օժանդակ շինությունների, զրուցարանի և քարե պարսպի կառուցում>> բառակապակցությամբ:

3. Կատարել ուղղում Մեղրաձոր համայնքի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 243 <<Արտակ Շահենի Պետրոսյանին նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տալու մասին>> որոշման մեջ՝ օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<կցաշարային բնակելի տների, օժանդակ շինությունների, զրուցարանի և քարե պարսպի կառուցում>> բառակապակցությամբ:

4. Կատարել ուղղում Մեղրաձոր համայնքի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 326 <<Արտակ Շահենի Պետրոսյանին շինարարության թույլտվություն տալու մասին>> որոշման մեջ՝ օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<կցաշարային բնակելի տների, օժանդակ շինությունների, զրուցարանի և քարե պարսպի կառուցում>> բառակապակցությամբ:

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner