Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հունիսի 10-ին տրված՝ թիվ ԱՏ-10062025-07-0040 տեղեկանքը , հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին և հիմք ընդունելով Հարություն Լիպարիտի Տոնոյանի դիմումը
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մարմարիկ 12-րդ փողոց 1 հասցեում գտնվող , Հարություն Լիպարիտի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-044-0132-0034 կադաստրային ծածկագրով , 0,10475 հա մակերեսով հողամասից 0,06463 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական , արոտավայրից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի:
2․Հաշվի առնելով այն հանգամանքը , որ 13042022-07-0040 սեփականության վկայականում 0․023 հա մակերեսով հողամասը արդեն իսկ բնակավայրերի հասարակական նշանակության է , հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 776 379 (յոթ հարյուր յոթանասունվեց երեք հարյուր յոթանասունիննը) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125007337 հաշվեհամարին։
3․Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: