Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հակոբ Վարդգեսի Հակոբյանի դիմումը՝
1. Հակոբ Վարդգեսի Հակոբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 56 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 09032022-07-0092, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0022-0551/ 0,2 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 254.32 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 56/2 հասցեում գտնվող, 0,2 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը :
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 21 027 600 (քսանմեկ միլիոն քսանյոթ հազար վեց հարյուր) դրամ :