|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2013 թվականի N 73-Ն |
ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետերով`Օտարել համայնքային սեփականություն համարվող քաղաք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 12/5 հասցեում գտնվող հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 1.6 հա մակերեսով, քաղաք Ծաղկաձոր, Նոր թաղամաս 4-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի,խառը կառուցապատման համար նախատեսված 0.16 հա մակերեսով, քաղաք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի, հասարակական կառուցապատման համար նախատեսված 0,7038 հա մակերեսով հողամասերը աճուրդային կարգով: Հողամասերի մեկնարկային գինը սահմանել դրանց կադաստրային արժեքի հարյուր տոկոսի չափով:
|
Կողմ -6 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|