Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Անդրանիկ Հրաչյայի Խանսանամյանի դիմումը՝
1. Անդրանիկ Հրաչյայի Խանսանամյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 11 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0024-0005/ 0․243 հա մակերեսով հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա առկա 2851,41 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 9/2 հասցեում գտնվող 0․04 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 6 470 640 (վեց միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: