Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14․3 հոդվածով և հիմք ընդունելով 2006 թվականի նոյեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 1918-Ն որոշումը և Էրիկ Արմենի Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ ԳայանեՀմայակի Եղիազարյանի դիմումը՝
1. Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձորում գտնվող Էրիկ Արմենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 07-005-0020-0017) 0,14 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արոտավայրից փոխել և պատկերել որպես հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամաս:
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: