|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2025 թվականի N 59 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով «Ռեզորթ Մեդիա » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Հայկ Գևորգյանի դիմումը 1 «Ռեզորթ Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 20 տարի /քսան/ ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 75/3 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող տարածքներ, հանգստի համար նախատեսված 0,000225 հա (ծածկագիր 07-005-0016-0272) մակերեսով հողամասը , տարեկան վարձաչափը 10 000 ( տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ , գովազդային վահանակ տեղադրելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|