Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Սերժիկ Յուրիկի Մանուկյանի դիմումը՝
1. Սերժիկ Յուրիկի Մանուկյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0,3539 հա, մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր,Սարալանջի 1-ին փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող 0, 053 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 5 572 314 (հինգ միլիոն հինգ հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ: