Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8 - 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով`
1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելվածի 1-ի:
2. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական վճարների 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելվածի 2-ի:
3. Սահմանել 2023 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2023 թվականի հունվարի 1-ից: