Ղեկավարվելով  Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով,  <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14․3 հոդվածով և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ  1918-Ն որոշումը և Արման Մանժուրի Գրիգորյանի դիմումը՝
1. Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձորում  գտնվող Արման Մանժուրի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 07-005-0020-0013)  0,20 հա մակերեսով  հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունը՝  գյուղատնտեսական արոտավայրից փոխել  որպես հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամաս: 
 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը: 
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: