Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Սևակ Ղարիբյանի լիազորված անձ Էրիկ Մուրադյանի դիմումը՝
1. Սևակ Ղարիբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Վ․Հարությունյան փողոց, 3 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0664/ 0․15 հա մակերեսով հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Վ․Հարությունյան փողոց, թիվ 3/3 հասցեում գտնվող 0․15 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 24 264 900 (քսանչորս միլիոն երկուհարյուր վաթսունչորս հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: