Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 827
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 827

ԳԵՂԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով  Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023TFQC8Q  և հիմք ընդունելով Գեղամ Աղվանի Սահակյանի կողմից լիազորված անձ ՝ Արա  Զաքարյանի դիմումը`

  1. Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր քաղաք, Նոր թաղամասի 2-րդ փողոց 26 հասցեում գտնվող, Գեղամ Աղվանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական  N19052023-07-0070) 0,08 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 128,1  քառ.մ․ ընդհանուր արտաքին մակերեսով  բնակելի շինությունները:
  2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  3. Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 349 073  (երեք հարյուր քառասունինը  հազար յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner