Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023AXKWRX)`
1.Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր Ա․ Իսահակյան փողոց,փակուղի , թիվ 7/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա Մարինա Ռազմիկի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր 53,2 ք.մ. արտաքին մակերեսով ավտոտնակը և 2,7 ք․մ․ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Նշված 55,9 ք.մ. ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները ճանաչել օրինական և դիմել կադաստրի կոմիտե շինությունների և դրանց զբաղեցրած 0,01042 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար: