Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով.
1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը.
1) Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը՝ Ծաղկաձոր համայնք, Մեղրաձոր բնակավայր, 7-րդ փողոց, շենք 2
2) Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը՝ Ծաղկաձոր համայնք, Աղավնաձոր բնակավայր, 1-ին փողոց շենք 1
3) Մարմարիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր՝ Ծաղկաձոր համայնք, Մարմարիկ բնակավայր, 1-ին փողոց, շենք 19/1
4) Արտավազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր՝ Ծաղկաձոր համայնքի, Արտավազ բնակավայր 1-ին փողոց, շենք 44
5) Հանքավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր՝ Ծաղկաձոր համայնք, Հանքավան բնակավայր, 1-ին թաղամաս շենք 22
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: