Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականիդեկտեմբերի 27-ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 221-Նորոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Տող 1261 - Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) <<233319.7>> թիվը փոխարինել <<293814.5>> թվով:
2) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված <<5113>> (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում ) <<580 000.0>> թիվը փոխարինել <<639 862.8 >> թվով:
3) Բաժին 7 խումբ 6 դաս 2 (Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)) հոդված <<5511>> (Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում) <<10000.0>> թիվը փոխարինել <<10632.0>> թվով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից