Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մարտի 19-ին տրված՝ թիվ ԱՏ-19032025-07-1087 տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 2-րդ փողոց թիվ 21/1 հասցեում գտնվող Առաքել Հայկարամի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-045-0102-0131 կադաստրային ծածկագրով , 0․04 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական, այլ հողատեսքից, փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:
2․Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 746 000 (յոթ հարյուր քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125006305 հաշվեհամարին։
3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: