Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 09-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին>> թիվ 04 որոշումը:
2. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 06-ի <<Ծաղկաձոր համայնքում արտաքին գովազդի տեղադրման կարգը և պայմանները սահմանելու մասին>> թիվ 62 որոշումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 24-ի <<Ծաղկաձոր քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի, սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման կարգը սահմանելու>> մասին թիվ 42 որոշումը:
4.Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 19-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին>> թիվ 35 որոշումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 19-ի <<Ծաղկաձոր համայնքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին>> թիվ 34 որոշումը: