Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Վահագն Գևորգի Հարությունյանի դիմումը՝
1. Վահագն Գևորգի Հարությունյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 15/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 21032022-07-0143, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0014/ 0,212 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 438․39 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 15/5 հասցեում գտնվող, 0,0015746 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը :
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 547 167 (երկու միլիոն հինգ հարյուր քառասունյոթ հազար հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: