Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Արթուր Յուրայի Դավթյանի դիմումը՝
1. Արթուր Յուրայի Դավթյանն ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 5/3 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23022022-07-0121 կադաստրային ծածկագիր՝ 07-005-0014-0014, / 0,0148 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 225,88 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 5/5 հասցեում գտնվող, 0,0110 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 156 518 (մեկ միլիոն հարյուր հիսունվեց հազար հինգ հարյու տասնութ) դրամ :