Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր Ծաղկաձոր ք. Տանձաղբյուրի փողոց 11/5 հասցեում գտնվող <<ԿԱՊԻՏԱԼ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 07-005-0025-0133 կադաստրային ծածկագրով , 0․4114 հա մակերեսով հողամասից, 0․0867 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:
2.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: