Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
Էլլա Վիգենի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 10112020-07-0005) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Անտառային 2-րդ թաղամաս, 4/11 հասցեում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի և (սեփականության վկայական N 08062023-07-0163) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Անտառային 2-րդ թաղամաս, 4/6 հասցեում գտնվող 0,25 հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0.4 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Անտառային 2-րդ թաղամաս, 4/6 հողամաս: