|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունիսի 2014 թվականի N 43 |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 07 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 13-ի թիվ 07 հերթական նիստի օրակարգը:
- Ծաղկաձոր քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 82-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
-
Ծաղկաձոր քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 31-ի թիվ 38 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
-
Համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2014 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման կարգի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին:
- Մարզպետարանի կողմից համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունները և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ արված առաջարկությունները քննարկելու մասին:
- "Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն" համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
- Ծաղկաձոր քաղաքի սեփականություն համարվող հողամասեր աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը սահմանելու մասին:
- Ծաղկաձոր քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 30-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
- Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին:
- Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին:
- Իրավական հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին:
- Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին:
- Ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու մասին:
|
Կողմ -6 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|