Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 615
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 615

ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի  48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Վադիմ Սամվելի Կարամանյանի դիմումը՝

1.Վադիմ Սամվելի Կարամանյանին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  90 տարի ժամկետով օգտագործման տրամադրել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր , Խաչիկ Մուրադյան փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող, (վկայական համար 05042024-07-0150, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0961) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, հատուկ պահպանվող տարածքների , հանգստի համար նախատեսված,  0,00084 հա մակերեսով հողամասը: Հողամասի օգտագործման համար սահմանել տարեկան 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճար:

2. Վադիմ Սամվելի Կարամանյանի  հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագիր:

3.Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր , Խաչիկ Մուրադյան փողոց թիվ14/1 հասցեում  գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 61 000 (վաթսունմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner