Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արթուր Գառնիկի Մովսիսյանի դիմումը՝
1. Արթուր Գառնիկի Մովսիսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց, 88/4 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0121/ 0,05 հա, մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 88/9 հասցեում գտնվող 0,011 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 779 426 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր քսանվեց ) Հայաստանի Հանրապետության դրամ: