|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2022 թվականի N 119 |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 8 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի թիվ 8 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 26-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի ամսական փոխհատուցման մասին։
- Ծաղկաձոր համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու մի շարք որոշումներ չեղյալ ճանաչելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին:
- Ծաղկաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման հաստատելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 126 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 127 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Նվիրատվություն ընդունելու համաձայնություն տալու մասին։
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը անհատույց օտարելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը անհատույց օտարելու մասին:
- Համայնքի սեփականություն համարվող գույքերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին։
- Նվիրատվությամբ փոխանցված գույքերը անժամկետ անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում տրամադրելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
|
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|