Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Վոլոդյա Գուրգենի Հովհաննիսյանի դիմումը՝
1. Վոլոդյա Գուրգենի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրների փողոց, թիվ 32/7 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0008-0237/ 0․0942 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 32/6 հասցեում գտնվող 0․0789 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 12 763 337 (տասներկու միլիոն յոթ հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: