Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունվարի 21-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 15-ի N 1/փ-16 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 8-ի համար 27 որոշման հիմքով գրանցված N 23072024-07-0064 սեփականության վկայականը՝
1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 37 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառացում>> բառակապակցությամբ:
2․ Կառուցապատող տողում կազմակերպության անվանումը ուղղել և շարադրել <<Ալվինա հյուրանոցային համալիր>> փակ բաժնետիրական ընկերության փոխարեն վերջինիս իրավահաջորդ<< <<ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանումը՝ գրանցված Վայոց Ձոր, Վայք համայնք, Երկրաբանների փողոց, տուն 7 հասցեում>>։
3․Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը ուղղել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ:
4․ Ճարտարապետահատակագծային առաջադրանքի մնացած կետերն ու բովանդակությունը թողնել անփոփոխ։