Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 6 խումբ 6 դաս 1 (Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված <<5113>> (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) <<0.0>> թիվը փոխարինել <<3000.0>> թվով:
2) Բաժին 6 խումբ 6 դաս 1 (Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված <<5134>> (Նախագծահետազոտական ծախսեր) <<0.0>> թիվը փոխարինել <<300.0>> թվով:
3) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված <<4111>> (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) <<0.0>> թիվը փոխարինել <<3393.8>> թվով:
4) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված <<4511>> (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) <<31600.0>> թիվը փոխարինել <<28206.2>> թվով:
5) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված <<5113>> (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) <<20000.0>> թիվը փոխարինել <<24200.0>> թվով:
6) Բաժին 8 խումբ 6 դաս 1 (Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)) հոդված <<5112>> (Շենքերի և շինությունների կառուցում) <<42000.0>> թիվը փոխարինել <<34500.0>> թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: