|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2022 թվականի N 212 |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 167 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԹԻՎ 12 ԵՎ 13 ԿԵՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հովհաննես Զաքարյանի դիմումը՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի <<Համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին>> թիվ 167 որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերը։
2․ Հովհաննես Աշոտի Զաքարյանին վերադարձնել Մեղրաձոր գյուղի 1,054188 հա մակերեսով գյուղատնտեսական արոտավայրի համար նախատեսված հողամասի աճուրդի նախավճարը՝ 700000 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, մասնակցության վճարը՝ 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։ |
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|