Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 111 որոշումը, 2025 թվականի հունիսի 03-ին ՀՀ <<Երևան>> նոտարական տարածքի նոտար Արմեն Սուրենի Գիրգորյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ՝ 4701, գրանցված սեղանամատյանում՝ 2666, ինչպես նաև Տաթևիկ Կառլենի Մանվելյանի դիմումը`
1․Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0․12 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսք համարվող հողամասի նկատմամբ Նինա Վաչագանի Գևորգյանի (ներկայումս հանգուցյալ) 2008 թվականի նոյեմբերի 11-ին՝ 25 տարի ժամկետով կնքված <<Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին>> պայմանագիրը վերաձևակերպել դստեր՝ Տաթևիկ Կառլենի Մանվելյանի անվամբ՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
2․ Պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը 2210 / երկու հազար երկու հարյուր տաս / Հայաստանի Հանրպետության դրամի փոխարեն, հողամասի տարեկան վարձավճար սահմանել 20 000 / քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125007311 հաշվեհամարին։
3․ Տաթևիկ Կառլենի Մանվելյանի հետ կնքել համապատասխան համաձայնագիր։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: