Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Աննա Քաջիկի Առաքելյանի դիմումը՝
1. Աննա Քաջիկի Առաքելյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 5 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 17022022-07-0127, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0014-0015,/ 0,01423 հա, մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 220,44 քմ մակերեսով բնակելի տանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող, 0,0102 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի,բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 072 408 ( մեկ միլիոն յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) դրամ :