Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 48 -րդ, 77-րդ և 78-րդ հոդվածներով՝
1. Տալ համաձայնություն՝ մրցութային կարգով, առանց կառուցապատման, 15 տարի ժամկետով, վարձակալության տրամադրել Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող, Կոտայքի մարզ, Համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված, 87,5 քմ մակերեսով հողամասը և հողամասի վրա ամրակայված 43,06 քմ մակերեսով անշարժ գույքը։ Տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել 31 600 (երեսունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Տալ համաձայնություն՝ մրցութային կարգով, առանց կառուցապատման, 15 տարի ժամկետով, վարձակալության տրամադրել Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող, Կոտայքի մարզ, Համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված, 85,6 քմ մակերեսով հողամասը և հողամասի վրա ամրակայված 34,72 քմ մակերեսով անշարժ գույքը։Տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: