Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 21-րդ հոդվածով, Քաղաքաշինության մասին օրենքի 14․3 հոդվածով և հիմք ընդունելով 2006 թվականի նոյեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում հողամասեր ընդգրկելու մասին>> N 1918-Ն որոշումը՝
1. Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 104 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 07-005-0020-0051) 0,045 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արոտավայրից փոխել և պատկերել որպես հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամաս:
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: