Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի 10 -րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման պահանջներով՝
1. Տալ համաձայնություն՝ մրցութային կարգով, առանց կառուցապատման, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, վարձակալության տրամադրել Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող, Կոտայքի մարզ, Համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձորում գտնվող, գյուղատնտեսական, արոտավայր, այլ հողատեսքերի համար նախատեսված, 60․033141 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-045-1197-0006/ հողամասը։
2․ Տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել 158 000 (մեկ հարյուր հիսունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: