Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
Ստյոպա Խարլապի Եֆրեմովին ժառանգությամբ անցած (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 2024 թվականի նոյեմբերի 08-ին,ՀՀ, Երևան նոտարական տարածքի նոտար՝ Վանինե Ժորայի Հովսեփյանի կողմից, գրանցված գրանցամատյանում N 8992, ժառանգական գործ N 91/2018), 0․0075 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Հանքավան, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 11/1 հողամաս։