Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Վարդուհի Շահենի Գևորգյանի դիմումը՝
1. Վարդուհի Շահենի Գևորգյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Վ․Հարությունյան փողոց թիվ 11/15 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 19082021-07-0094, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0269/ 0,03 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 420.74 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Վ․Հարությունյան փողոց թիվ 11/65 հասցեում գտնվող, 0,03 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 02032022-07-0089, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0873)։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 4852980 (չորս միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր ութսուն) դրամ :