Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48․ 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի N 82 որոշումը և Սեյրան Բաբկենի Հակոբյանի դիմումը
1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց, 68/25 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0,002 հա / ծածկագիր՝ 07-045-0063-0120/ հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 (իննսուն) տարի ժամկետով օգտագործման տրամադրել Սեյրան Բաբկենի Հակոբյանին։
2․ Սահմանել տարեկան վարձավճար 7000 (յոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
3․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց թիվ 68/25 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: