Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 59 որոշումը և «ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Գևորգյանի դիմումը`
1. «ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրել համայնք Ծաղկաձոր , քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 75/3 հասցեում գտնվող , 07-005-0016-0272 կադաստրային ծածկագրով , 0,000225 հա մակերեսով հողամասը` գովազդային վահանակ տեղադրելու նպատակով:
2․«ՌԵԶՈՐԹ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր` 20 տարի ժամկետով:
3. Տարեկան վարձավճարը սահմանել 10 000 /տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002031 հաշվեհամարին
4․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր , քաղաք Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց 75/3 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: