Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Վարդան Ջհանգիրյանի լիազոր անձ՝ Հովսեփ Հախվերդյանի դիմումը `
1. Դադարեցնել Վարդան Ջհանգիրյանի սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող (վկայական 1450493) 1,19 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Դադարեցնել Վարդան Ջհանգիրյանի սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող (վկայական 1450494) 4,46 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող, 4,46 հա և 1,19 հա մակերեսներով հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն: