|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 12 |
«ԾԱՂԿԱՁՈՐ ՍԵՐՎԻՍ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի զ) ենթակետով և 25-րդ հոդվածի 2-րդ կետով. 1. Լուծարել Ծաղկաձոր համայնքի ենթակայության «ԾԱՂԿԱՁՈՐ ՍԵՐՎԻՍ» համայնքային փակ բաժնետիրականընկերությունը (այսուհետ` Ընկերություն): 2 .Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով: 3. Լուծարման հանձաժողովին` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Ընկերության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո գույքը հանձնել Ծաղկաձորի համայնքապետարանին: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -11 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|