Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ կազմակերպության անվանման փոփոխությամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 17-ի <<Մեղրաձոր համայնքի Լևոն Գալստյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 64 որոշումը: |