Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022CAV8X5 և հիմք ընդունելով Արմեն Հայկազի Հակոբյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․ Մ․ Մկրտչյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող, Արմեն Հայկազի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար 11102021-07-0035) հողամասում ինքնակամ կառուցված 75,82 քառ.մ արտաքին մակերեսով շինությունները:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 486 158 ( չորս հարյուր ութսունվեց հազար հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|