Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 105
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 105


Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Թամարա Անդրանիկի Հակոբյանի  դիմումը՝

1. Թամարա Անդրանիկի Հակոբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր, գյուղ Գոռգոչ 5-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-045-0203-0030/ 0․06 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, գյուղ Գոռգոչ 5-րդ փողոց, 4 /1 հողամաս հասցեում գտնվող 0․0 2հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 375540 (երեք հարյուր յոթանասուն հինգ հազար հինգ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner