Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`
1.Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 10/3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա Սոնա Սրապիոնի Սիրունյանի կողմից կառուցված ընդհանուր 11.89 ք.մ. մակերեսով շինությունը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Դիմել կադաստրի կոմիտե նշված 11.89 ք.մ. մակերեսով շինության և դրանով զբաղեցված 0.00157 հա հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար: